ԻՊ-ի գրոհայինները Պալմիրայում մի շարք ճարտարապետական հուշարձաններ են կործանել


ԻՊ-ի գրոհայինները Պալմիրայում մի շարք ճարտարապետական հուշարձաններ են կործանել
Հունվար 19 21:13 2017

Առնվազն 12 մարդ է սպանվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 240 կմ հեռավորությամբ գտնվող Պալմիրա պատմաճարտարապետական համալիրում:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը` մեջբերելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալության տվյալները, զոհերի թվում երկու ուսուցիչ և 4 պետաշխատող կա, որոնց նախկինում առևանգել էին: Բացի այդ, ծայրահեղականները մի շարք ճարտարապետական հուշարձաններ են ավերել, այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված կոթողները:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի գրոհայինները Պալմիրան կրկին գրավել են դեկտեմբերի 11-ին` շրջափակման մեջ առնելով Սիրիայի կառավարական զորքերը: Սիրիական բանակն ու աշխարհազորայինները նախքան նահանջելը կարողացել են տարհանել բնակիչների 80 տոկոսին: