Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը


Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը
Հունվար 19 21:03 2017

Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լեռմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը:

Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: