1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Եթե չգիտեք՝ ով է իրականում «Շանթի» վիրավորված օպերատորը, իմացեք, էլ չեմ կարող լռել (լուսանկարներ)

«Բարի Մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես երկար փորձեցի լռել, բայց այլևս չեմ դիմանում այս անիմաստ հերոսացման պրոցեսին: 

Խոսքը «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթի մասին է: Ինչո՞ւ եք հերոսացնում: Ի՞նչ է արել: Նրա փոխարեն կարող էր լինել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ մարդ: Էլ ո՞նց կլիներ... Ազեռները կարող էին կրակել յուրաքանչյուր մեքենայի, դրանից հերոս չեն դառնում:

Իսկ եթե չգիտեք, թե ով է նա, ես կպատմեմ:  Դավիթի հղի կինը՝ Մարալը, այսօր իր երեք երեխաների հետ հենց նրա պատճառով դրսում է, որովհետև չի կարողացել դիմանալ ծեծին և անիմաստ վեճերին:

Մոտ 6 ամիս առաջ Մարալին գտել էր «Բարի մամայի» անդամներից մեկը, բենզալցակայանի մոտ՝ մեքենայի մեջ: Տաքսու վարորդին չգիտեր, ինչ ասեր: Տեղ չուներ գնալու: Պարզապես շատ ցուրտ էր և միակ տեղը, որտեղ երեխաները կարող էին տաքանալ, այդ մեքենան էր: Մարալն ուզում էր երեխաներին հանձնել մանկատուն, որ աշխատանք ու ապրելու տեղ գտնի, այնուհետև ետ վերցնի: Բայց մի հատ նայեք այս լույսի պես երեխաներին: Ի դեպ՝ մեծ աղջիկը հաշմանդամ է...
Մի բարի մարդ տեղավորեց նրանց իր մոտ հյուրանոցում, մինչև մենք գտանք վարձով տուն:

Այդ ընթացքում Դավիթն անդադար զանգում էր, պահանջում ասել իր կնոջ և երեխաների տեղը: Բայց, չգիտես՝ ինչու, կնոջը չէր զանգահարում: Տեռորի ենթարկվում էինք մենք՝ ես, «Բարի մամայի» անդամները: Հասավ նրան, որ ամուսինս վերցրեց հեռախոսը և բացատրեց, որ պետք է հեռու մնա մեզանից, ու միակ մարդը, ով իր տեղն իրավասու է ասել, հենց Մարալն է:

Անցավ 2 ամիս: Պարզվեց, որ Մարալը հղի է: Որոշեց ամուսնուն ևս մեկ շանս տալ: Մենք չխոչընդոտեցինք, քանի որ որոշումն իրենն էր: Ու նրանք սկսեցին ապրել Երևանում, մեր բարերարներից մեկի կողմից վարձած բնակարանում:
Բայց Դավիթը իրեն կրկին չարդարացրեց: Մարալը նույնիսկ դիմել էր «Կիսաբաց լուսամուտներ», որ օգնություն խնդրի: Այսօր նա կանանց ապաստանում է, ուր երկար մնալ չի կարող:

Դավիթը փորձել է ձևական ինքնասպանություն գործել, որ արդարանա «Կիսաբաց լուսամուտների» նկարահանող խմբի աչքին... Չստացված շոուն ավարտվեց ոստիկանությունում, այնուհետև Դավիթը հավաքեց իրերն ու հայտնվեց Գյումրիում:
Այս պահին հարկավոր է աջակցել Դավիթի կնոջը, քանի որ նախ՝ հղի է, իսկ հետո միայնակ 4 երեխաների հետ անհնար է տեղ գտնել ապրելու: Համոզված եմ, որ այլևս չի կրկնի իր սխալը:

Ու առանձին մի քանի բառ Մարալի ընտանիքի մասին: Մայրը, անունը չեմ հիշում, անդադար զանգում ու մունաթ էր գալիս, որ ես քանդում եմ իր և իր աղջկա ընտանիքը: Ասում էին, որ թաքցնում ենք նրանց: Բայց, ինչպես և Դավիթը, նույնիսկ չէր զանգում Մարալին, որ աղջկա հետ խոսեր:

Ինչո՞ւ: Որովհետև չուներ ցանկություն: Ու այսօր էլ, երբ Մարալը դրսում է, չի առաջարկում տանել իրենց տուն: Փոխարենը պատրաստ է մունաթ գալ և մեղադրել ողջ աշխարհին:

Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես է Մարալը մեծացել այդ ընտանիքում և այդքան հոգատար մայր դարձել:

Մեր վարձած տանից մոտ 15 օր առաջ է դուրս եկել, նույնիսկ իրերը տեղ չուներ տանելու:
Այս ամենից հետո Մարալը կրկին գնացել է և ամուսնուն հանդիպել: Ու կրկին ուզում է միանալ:
Այսքանը»:

 

loading...
Լրահոս
Տղամարդու ամենակարևոր հատկանիշը՝ ըստ կանանց 6 իր, որոնցից շուտափույթ պետք է ազատվեք Այն, ինչ մարդիկ անվանուն են սեր, հաճախ ուղղակի կախվածություն է. հոգեբան Եվա Ռիվասը՝ բռնցքամարտով զբաղվելիս (տեսանյութ) 7 Փաստ հայտնի կոկայինի բարոնի մասին Երգիչ Մհերը կնոջ հետ`Եգիպտոսում (ֆոտո) Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը Ջիգարխանյանին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք Փաստեր, որոնք ամբողջ կյանքում թաքցնում են ձեր մայրերը ձեզանից Տղամարդկանց պահանջները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին Նրբություններ, որոնք անհրաժեշտ է իմանալ սիրած էակի ծնողների հետ ծանոթանալիս 50 հարց, որոնք Ձեզ կստիպեն մտածել Հետաքրքիր և յուրօրինակ թեստ Կլեոպատրայի դիետա. Ինչպես նիհարել և լինել սեքսուալ Համեմունքներ, որոնք բնականորեն իջեցնում են արյան բարձր ճնշումը Կենդանակերպի բոլոր նշանների մասին զվարճալի, բայց ճշգրիտ 10 արտահայտություններ Ինչպես մտքերը կարգի բերել և սկսել նոր հարաբերություններ Պայուսակի պարունակությունը` կնոջ բնավորության մասին Բրազիլիայի հսկայական աղբանոցը վեց տասնամյակ գործելուց հետո փակվում է Շինանյութի Սերգեի որդին ազատության մեջ է Խմեք այս ըմպելիքը և ազատվեք ավելորդ կիլոգրամներից կարճ ժամանակում 8 պատճառ, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանում Գիտնականները 2017-ը պատմության երկրորդ ամենաշոգ տարի են ճանաչել Ինչպես երկարեցնել նոթբուքի կյանքը: 5 օգտակար խորհուրդ Ինչու է հորանջելը վարակիչ