Պատվեր՝ ընտրություններից առաջ


Պատվեր՝ ընտրություններից առաջ
Հունվար 19 20:47 2017

Ընտրություններին ընդառաջ ակտիվանում են պատվեր կատարող լրատվամիջոցները։ Երբ ամբողջ Հայաստանը ծածկված է ձյան հաստ շերտով և Հայաստանի համապատասխան կառույցները չեն կարողանում ամբողջովին մաքրել ձյունը, կայքերից մեկը որոշել է, որ կոնկրետ Արտաշատի քաղաքապետարանը լավ չի աշխատում, ու չեն մաքրվում Արտաշատի երկրորդական փողոցները։ Նրանց ներկայացրած կադրերից էլ երևում է, որ ձնամաքրման աշխատանքներ կատարված են, սակայն վերջին շաբաթների ցրտերն այնքան սաստիկ են, որ նույնիսկ ավազի ու աղի խառնուրդով ճանապարհների մշակումը չեն տալիս ցանկալի արդյունք։ Արտաշատի քաղաքապետն այն քչերից է, ով հայտնի է իր բարի համբավով ու վայելում է համաքաղաքացիների սերն ու համակրանքը։


Հ.Գ. Հետաքրքիր է, թե սույն լրատվամիջոցն ինչու է ընտրողաբար անդրադառնում ՀՀ քաղաքներին ։