Իսպանական Տոռեվիեխա քաղաքում 103 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել


Իսպանական Տոռեվիեխա քաղաքում 103 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել
Հունվար 19 20:35 2017

Իսպանիայի գրեթե ողջ տարածքով անցնող ձյան «ալիքը» հասել է նաև այնպիսի քաղաքներ, որտեղ ձյան տեղումները խիստ հազվադեպ երևույթ են համարվում:

Euromag-ի ներկայացմամբ` 103 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել Տոռեվիեխա քաղաքում, որը գտնվում է Ալիկանտե նահանգի հարավում, իսկ Կոստա Բլանկայի հյուսիսային ափերին մոտ գտնվող Դենիա քաղաքում ձյուն չէր եկել 1983 թվականից ի վեր:

Ձյան առատ տեղումների պատճառով փողոցներում մեքենաների խցանումներ են տեղի ունենում, իսկ երեխաները ձնեմարդեր են պատրատում նույնիսկ տեղի լողափերում: 1983-ից ի վեր ձյուն չի տեղացել նաև Մուրսիա քաղաքում և հարակից շրջաններում: