Եվրոն, ֆունտը, ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել են


Եվրոն, ֆունտը, ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել են
Հունվար 19 19:48 2017

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 19-ին կազմել է 487.19 դրամ: Այն հունվարի 18-ի համեմատ արժևորվել է 0.52 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.34 դրամ՝ արժեզրկվելով 1.15 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 599.78 դրամ է՝ հունվարի 18-ի համեմատ այն արժեզրկվել է 0.04 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 19-ին կազմել է 8.11 դրամ` հունվարի 18-ի համեմատ այն արժեզրկվել է 0.11 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 268.16 դրամ, ոսկի՝ 19.027.26 դրամ, պլատին` 15.162.29 դրամ: