Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ


Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ
Հունվար 19 19:42 2017

Իսպանական Անդալուսիա ինքնավար համայնքի Վելես Մալագա մունիցիպալիտետում փոքր ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է El Mundo-ն:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել է մեկ կին և նրա 10-ամյա դուստրը:

Կայքի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:00-ին: Աղետի վայր են ժամանել քաղաքացիական գվարդիայի և ոստիկանության աշխատակիցներն ու բուժաշխատողները:

Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: