Արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին. Վարչապետն ուզում է փոխել իրականությունը


Արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին. Վարչապետն ուզում է փոխել իրականությունը
Մայիս 16 11:05 2017

2017թ. առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ներմուծող երկրից պետք է վերափոխվենք արտահանող երկրի»,-հավելել է նա եւ տեղադրել աղյուսակ, ըստ որի, նշված ժամանակահատվածում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 17,9 տոկոսվ, իսկ արտահանումը՝ 16,5 տոկոսով: Այսինքն ներմուծման աճն ավելի մեծ է եւ արտահանում-ներմուծում տարբերությունը գնալով մեծանում է:

Նշենք, որ 2016-ի առաջին եռամսյակում ՀՀ արտահանումը կազմել է 443,1 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 803,7 մլն դոլար: