«Ժառանգությունում» թեժ է եղել, մասնակցության ձեւաչափի շուրջ որոշում չեն կարողացել ընդունել, նիստը հետաձգվել է


«Ժառանգությունում» թեժ է եղել, մասնակցության ձեւաչափի շուրջ որոշում չեն կարողացել ընդունել, նիստը հետաձգվել է
Հունվար 19 19:10 2017

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում չեմ կարողացել որոշում ընդունել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի շուրջ։

Տարակարծությունները միայնակ, թե դաշինքով մասնակցելու հարցի շուրջ ավելի են խորացել եւ որոշել են նիստը հետաձգել։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը դեմ է դաշինքով մասնակցությանը։ Իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է` երկրում որեւէ բան փոխելու միակ հնարավորությունը դաշինքով մասնակցությունն է։

Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ համաձայնության չգալու դեպքում կուսակցությունը հնարավոր է՝ չմասնակցի ընտրություններին։

Արմեն Մարտիրոսյանը բացառել է բանակցությունները միայն իշխող կուսակցության հետ եւ շեշտել, որ իրենք տարբեր ուժերի հետ շարունակում են քննարկումները: