Ադրբեջանը Ռուսաստանի հետ սպառազինությունների շուրջ նոր պայմանագրերի հույս ունի


Ադրբեջանը Ռուսաստանի հետ սպառազինությունների շուրջ նոր պայմանագրերի հույս ունի
Հունվար 19 18:08 2017

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների մասին։ Այս մասին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանում «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Այո, մենք բանակցում ենք նոր գնումների հարցով։ Դուք ավելի լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմարդյունաբերությունը։ Մենք հիմնականում հետաքրքրվում ենք ժամանակակից պաշտպանական զենքով, նոր մշակումներով։ Դա վերաբերում է նաեւ ուղղաթիռներին եւ պաշտպանական համակարգին, ամբողջ համալիրը։ Դա մշտական գործընթաց է»,– ասել է նա։

Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինության ոլորտում նոր պայմանագրերի հեռանկարները «լավն են»։

«Թվերը հայտարարվել են, ստորագրվել են 5 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնց մեծ մասն իրացվել է»,– նշել է Ալիեւը։