Գուրգեն Արսենյանի որդու համար դատախազը պահանջեց ազատազրկել 4 տարով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել (Ֆոտո)

Հունվար 19 17:15 2017

Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող՝ Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի համար դատախազը պահանջեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել:

Այսօր՝ հունվարի 19-ին, մեղադրողը դատարանին խնդրեց մեղավոր ճանաչել Արսենյանին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման եւ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Մյուս ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանի համար դատախազը պահանջեց ազատազրկել 8 ամսով, իսկ Արմեն Ներսիսյանին՝ազատազրկել 4 տարով եւ տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով:

Ըստ մեղադրական եզրակացության` պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ընկերների՝ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ ապրիլի 17-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ այլ դրվագով, նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի եւ վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է մայրաքաղաքի ակումբներից մեկում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Արմեն Ներսիսյանը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ է տալ եւ անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գեւորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի` էականորեն խաթարելով հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը:

Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գուրգեն Գրիգորյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արմեն Ներսիսյանին 258-րդ հոդվածի 4-րդ մասով 3-րդ մասի 1-ին կետով: Պատգամավորի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանավորված են:Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող՝ Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի համար դատախազը պահանջեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել:

Այսօր՝ հունվարի 19-ին, մեղադրողը դատարանին խնդրեց մեղավոր ճանաչել Արսենյանին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման եւ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Մյուս ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանի համար դատախազը պահանջեց ազատազրկել 8 ամսով, իսկ Արմեն Ներսիսյանին՝ազատազրկել 4 տարով եւ տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով:

Ըստ մեղադրական եզրակացության` պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ընկերների՝ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ ապրիլի 17-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ այլ դրվագով, նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի եւ վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է մայրաքաղաքի ակումբներից մեկում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Արմեն Ներսիսյանը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ է տալ եւ անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գեւորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի` էականորեն խաթարելով հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը:

Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գուրգեն Գրիգորյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արմեն Ներսիսյանին 258-րդ հոդվածի 4-րդ մասով 3-րդ մասի 1-ին կետով: Պատգամավորի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանավորված են:

 Աղբյուրը՝ news.am