Իրանում կին բոդիբիլդերը ձերբակալվել է սելֆիի պատճառով. The Daily Mail (լուսանկար)


Իրանում կին բոդիբիլդերը ձերբակալվել է սելֆիի պատճառով. The Daily Mail (լուսանկար)
Հունվար 19 17:10 2017

Իրանում կին բոդիբիլդերը ձերբակալվել է Instagram սոցցանցում «անհամեստ» սելֆի հրապարակելու համար: Կինն ավելի քան 68 հազար հետևորդ ունի Instagram-ում: Նրա ենթադրյալ անունը Շիրին Նոբահարի է:

The Daily Mail-ը գրում է, որ մարզուհուն չի հաջողվել ազատվել գրավի դիմաց, քանի որ նա չի ունեցել երկու միլիոն ռիալ (մոտ 60 դոլար): Նա շարունակում է մնալ անազատության մեջ:

Հայտնի է, որ Շիրան Նոբահարին իրանցի 2 կանանցից մեկն է, որոնք մասնակցել են միջազգային մրցումների: Դեռևս 2016 թվականին, հայրենիք վերադառնալուց հետո, նա նախազգուշացում է ստացել իշխանություններից իր «անպատկառ» սելֆիների համար:

Նշվում է, որ Իրանում կանանց արգելվում է մերկանալ դաստակներից ու կոճերից վերև: Դրանից բացի, տեղական օրենքների համաձայն, կանանց հագուստը չպետք է կիպ լինի։