Կարո Փայլանը՝ Հրանտ Դինքի սպանության վայրում


Կարո Փայլանը՝ Հրանտ Դինքի սպանության վայրում
Հունվար 19 16:50 2017

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես ներկա է գտնվել Հրանտ Դինքի սպանության վայրում արդեն ավանդական դարձած հուշ-միջոցառմանը:

Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել Դինքի սպանության վայրից՝ գրելով. «Հիշում ենք սիրելի Հրանտ Դինքին: 10 տարի է՝ Հրանտը չկա, արդարություն չկա: Կարոտում ենք, ախպարի'կ»:

Նշենք, որ այսօր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցն է: