ՀՀ ԳՆ Լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվեց ևս 3 միավոր գյուղտեխնիկա


ՀՀ ԳՆ Լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվեց ևս 3 միավոր գյուղտեխնիկա
Մայիս 14 16:16 2017

Երեկ՝ մայիսի 13-ին, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ և "Սպեցմաշ" ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում ՀՀ մարզերի երեք բնակիչների (Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքից, Արարատի մարզի Սուրենավան համայնքից, Արմավիրի մարզի Գետաշեն համայնքից) տրամադրվել է տրակտորներ` "Բելառուս ՄՏԶ 82.1":
"ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկաներն ապահովագրել է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):
Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքներից գոյացած եկամուտների սեզոնայնությունը` "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն սահմանել է լիզինգառուներին հարմար վճարումների ժամանակացույց:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ձեռք բերել տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղտեխնիկա:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից արդյունքում` ֆերմերը վճարում է աննախադեպ 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից:
Մանրամասն տեղեկությունների համար ֆերմերները կարող են դիմել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի մարզային մասնաճյուղեր։