«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկը դեռ քննարկում ենք. Ստեփան Սաֆարյան


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկը դեռ քննարկում ենք. Ստեփան Սաֆարյան
Հունվար 19 15:57 2017

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկը դեռ դիտարկում ենք։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

«Խաչատուր Քոքոբելյանը որոշել է իր կուսակցության հենքի վրա, անգամ ոչ կուսակցական հանրային դեմքերի դաշինքով մասնակցել ընտրություններին։ Ես և Անահիտ Բախշյանը դեռ քննարկում ենք առաջարկը։ Մենք ընտրական գործընթացներին մասնակցել ենք, ներսից գիտենք՝ ինչ է ընտրությունը, և ինչ է արժենում մարդկայնորեն քո վրա, եթե ամբողջ մարդկային, նյութական ու ժամանակային ռեսուրսերով մտնում ես դրա մեջ։ Այս պարագայում հարց է ծագում՝ այն ինչ ստանում ես, արդյոք համաչափ է նրան, ինչը ներդնում ես այդ գործընթացի մեջ»,-ասել է քաղաքագետը:

Սաֆարյանի խոսքով՝  շատ գործոններ կան, որ պետք է քննարկել, դեռևս վերջնական որոշում չունեն։