Գիտեմ, բայց չեմ ասի. կմասնակցի՞ Մանվել Գրիգորյանը խորհրդարանական ընտրություններին, թե ոչ


Գիտեմ, բայց չեմ ասի. կմասնակցի՞ Մանվել Գրիգորյանը խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
Հունվար 19 15:51 2017

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը տափակ բամբասանք է որակում հրապարակումն այն մասին, որ ամենայն հավանականությամբ ԵԿՄ նախագահ, Աժ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում, և հրաժարում է մեկնաբանել այն:

Նշենք, որ այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավալելով, որ իր հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաև ՀՀԿ ռեյտինգային ցուցակում։

«Քանի որ հղում արեցիք կոնկրետ հրապարկման, դրա վերաբերյալ կասեմ, որ ես տափակ բամբասանքներ չեմ մեկնաբանում»,-Armday.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի խորհրդականը:

Վարդանյանը, թեև գիտի՝ լինելու է Մանվել Գրիգորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ, բայց չի շտապում այդ մասին բարձրաձայնել:

«Գիտեմ, չեմ ուզում ասել, նպատակահարմար չեմ գտնում այսօր ասել՝ լինելու է, թե չի լինելու : Գիտեմ լինելու է, թե չէ, բայց չեմ ասի, նպատակահարմար եմ գտնում, որ հանրությունն այդ մասին տեղեկանա փետրվարի 6-ին»,-պնդեց Գրիգորյանի խորհրդականը: