Մանվել Գրիգորյանի խորհրդականը՝ Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցի մասին


Մանվել Գրիգորյանի խորհրդականը՝ Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցի մասին
Հունվար 19 14:40 2017

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ Այս մասին Armday.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանից:

«Ով ասում է, որ կարող է հանկարծ տենց հարց քննարկվի, էդ ինչա՝ բախտագուշակա, ինչա՞, ի՞նչ են իմանում՝ ի՞նչ հարց կարող ա քննարկվի, կարողա չքննարկվի: Ասողը ինչա՞ իմանում՝ ԵԿՄ-ում ինչ հարցեր են քննարկվելու, թե՞ ինքնա ասելու ինչ հարց քննարկենք…Կարող ա՞ էդ գրողը պիտի որոշի՝ մենք ինչ հարց քննարկենք ԵԿՄ-ում, կամ ինքը գիտի մեզանից շուտ, թե ինչ հարց պիտի քննարկենք…Մինչև էսօր նման հարց չի քննարկվել, Սեյրան Օհանյանին վերաբերող հարց ընդհանրապես չի քննարկվել ԵԿՄ-ում»,-ասաց Գրիգորյանի խորհրդականը:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանը ի՞նչ վերաբերմունք ունի Սեյրան Օհանյանի ընդդիմադիր կեցվածքից մասին, Վարդանյանը պատասխանեց, թե չգիտի:

Դիտարկմանը, թե օրինակ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր է դարձել, Մանվել Գրիգորյանը չունի՞ որևէ վերաբերմունք, Վարդանյանն արձագանքեց. «Ես չաացի, թե չունի, ես ասացի, որ այդ թեմայով չեմ զրուցել գեներալի հետ, Սեյրան Օհանյանին վերաբերվող քննարկում մեզ մոտ չի եղել ընդհանրապես»: