Մակարյանը՝ տխրահռչակ «Վինար»-ի եւ «տխուր» ընկերությունների մասին (տեսանյութ)


Մակարյանը՝ տխրահռչակ «Վինար»-ի եւ «տխուր» ընկերությունների մասին (տեսանյութ)
Հունվար 19 14:39 2017

Ընկերությունների կողմից 2015 թվականից խաղաղագործներին չվճարված է մնացել 105 միլիոն դրամ պարտք: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա բնորոշմամբ պարտքի մեծ մասը տխրահռչակ «Վինար» ընկերությանն է:

Մակարյանն ասաց, թե  Կառավարությունը տվյալ ընկերության դեմ հայտ է ներկայացրել Գլխավոր դատախազություն:

«Դիմել ենք դատախազություն, որպեսզի խնդիրները պարզաբանվեն իրավական դաշտում: Կարծում եմ` իրենք համապատասխան հայտարարություն կանեն»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: