Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է Մեդվեդևի հետ


Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է Մեդվեդևի հետ
Հունվար 19 14:14 2017

 ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անսպասելի մեկնել է Մոսկվա: Armday.am-ին հայտնի է դարձել, որ  Աբրահամյանի  մոսկովյան այցը քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակ է հետապնդում. նա այս նպատակով հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնյաների հետ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նշենք, որ այսօր երեկոյան նախատեսված է ՀՀԿ Գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվելու են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:  Կքննարկվեն նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի հնարավոր անդամների հարցը:



loading...