Ադրբեջանցի լրագրողը լկտի հարց է տվել, դրա համար էլ Լավրովը բացահայտել է իրականությունը. Քոչարյան


Ադրբեջանցի լրագրողը լկտի հարց է տվել, դրա համար էլ Լավրովը բացահայտել է իրականությունը. Քոչարյան
Հունվար 19 14:04 2017

Ղարաբաղյան հարցով Լավրովի այդ աստիճան բացահայտ արտահայտությունը պայմանավորված է եղել ադրբեջանցի լրագրողի անտեղի հարցով։ Այս մասին Կառավարության այսօրվա   նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ըստ նրա՝ սովորաբար Ղարաբաղի հարցով միջնորդ երկրների բարձրաստիճան անձինք զուսպ են արտահայտվում։ Բայց նման՝ պարզապես լկտի հարցին ի պատասխան՝ Լավրովը ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ, պարզապես դրա մասին այդքան բաց չէին խոսում։ «Դրա համար էլ պետք չէ մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը ինչ-որ ձեւով փոխվել է, այն պարզապես ամբողջական բարձրաձայնվել է։ Այդուհանդերձ, ստիպված ենք ընդունել, որ Միսնկի խումբը առաջվա պես հավասարության նշան է դնում Երեւանի ու Բաքվի միջեւ, ինչը առաջացնում է վերջինի սանձարձակ գործողությունները»,- ասաց  փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ 2016-ի արդյունքներով ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ։