Սարգիս Հարությունյանը հեռացվել է «Ալյանս»-ից


Սարգիս Հարությունյանը հեռացվել է «Ալյանս»-ից
Հունվար 19 10:01 2017

Թիվ ԵԿԴ/0236/01/14 դատական գործով առանձնապես խոշոր չափերի խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հարությունյանը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի և կուսակցության թիվ 10.11 կետի համաձայն ազատվել է «Ալյանս» կուսակցության փոխնախագահի պաշտոնից և հեռացվել է կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Սարգիս Հարությունյանը 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել են Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը: