ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առանց վիզայի ռեժիմ կգործի


ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առանց վիզայի ռեժիմ կգործի
Հունվար 19 13:47 2017

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեցմ թե  այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։