Խաչատուր Սուքիասյանը չի ղեկավարելու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի նախընտրական շտաբը


Խաչատուր Սուքիասյանը չի ղեկավարելու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի նախընտրական շտաբը
Հունվար 19 13:42 2017

Գործարար Խաչատուր Սուքիասյանը չի ղեկավարելու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի նախընտրական շտաբը: Այդ մասին araratnews.am-ին տեղեկացրեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները:
«Ես պաշտոնապես հերքում եմ այդ լուրերը: Խաչատուր Սուքիասյանը որևէ նախընտրական շտաբ չի ղեկավարելու: Դա հերթական ապատեղեկատվությունն է, որոնք այս օրերին բավական հաճախակիացել են»,- հավելեց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության ձևաչափին, ապա այդ մասին, ըստ Մկրտչյանի, Խաչատուր Սուքիասյանը կհայտարարի հունվարի 20-ից հետո:

araratnews.am