Ձնահյուսքի տակ հայտնված իտալական հյուրանոցում հայտնաբերվել է մոտ 30 դի (տեսանյութ)


Ձնահյուսքի տակ հայտնված իտալական հյուրանոցում հայտնաբերվել է մոտ 30 դի (տեսանյութ)
Հունվար 19 13:23 2017

Իտալիայի Պեսկարա շրջանի «Ռիջոպիանո» հյուրանոցը ծածկած ձնահյուսքի հետևանքով մոտ 30 մարդ է մահացել, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ դիերն արդեն հայտնաբերվել են:

Նշվում է, որ փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել դեպքի վայր ու մուտք գործել ձյունածածկ շինություն: Բուժօգնություն է տրամադրվել 2 հոգու, որոնք ձնահյուսքի իջնելու պահին գտնվել են հյուրանոցից դուրս ու տեղի ունեցած ողբերգության ականատեսն են դարձել:

Հաղորդվում է նաև 3 անհետ կորածի մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ձնահյուսքը լեռնային տեղանքում գտնվող եռահարկ հյուրանոցի վրա է թափվել հունվարի 18-ին՝ երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, արտակարգ իրավիճակի մասին ահազանգել են հյուրանոցի այցելուներից 2-ը:

«Ցավոք, տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն: Ենթադրվում է, որ կարող են զոհեր լինել, բայց այս ամենը դեռևս հաստատվելու կարիք ունի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Պեսկարա շրջանի ղեկավար Անտոնիո դի Մարկոն: