Հրդեհ «Ռուսալ-Արմենալ» գործարանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ


Հրդեհ «Ռուսալ-Արմենալ» գործարանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Հունվար 19 12:18 2017

Հունվարի 19-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ին պատկանող ալյումինի գործարանում:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձանգանքման խումբը եւ վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 11.52-ին: