Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք զարդերը վերավաճառվել են. Փարիզի ոստիկանություն


Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք զարդերը վերավաճառվել են. Փարիզի ոստիկանություն
Հունվար 19 12:33 2017

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի թանկարժեք զարդերի թալանի գործի հետաքննությամբ զբաղվող Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ կողոպտիչները հանել են թանկարժեք քարերը, հալեցրել են ու վերավաճառել զարդերը: Ուստի՝ աստղը դժվար թե կարողանա հետ ստանալ իրեն պատկանած ոսկերչական իրերը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այդ զարդերի թվում է նաև 36-ամյա հեռուստաաստղի՝ ամուսնուց ստացած նշանադրության մատանին, որի արժեքը գերազանցում է 5 մլն դոլարը:

Պարբերականը հիշեցնում է, որ զարդերը տարվել էին հոկտեմբերի 3-ին՝ Փարիզի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ, երբ դիմակավորված անձինք ներխուժել էին Քարդաշյանի համար, կապկպել նրան ու իրականացրել կողոպուտը:

Հայտնի է, որ հետաքննության շրջանակում Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 10 հոգու, որոնք մի շարք մանրամասներ են պատմել տեղի ունեցածի վերաբերյալ: