Գողության մեղադրանքով հետախուզվող 24-ամյա տղան ոստիկանություն է ներկայացել կամավոր


Գողության մեղադրանքով հետախուզվող 24-ամյա տղան ոստիկանություն է ներկայացել կամավոր
Հունվար 19 13:06 2017

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 9.05-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Ժորա Ա.-ն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: