Վարդան Հարությունյանի «կռուտիտը». ինչպես են իրականում ներկրվել ադրբեջանական խնձորները


Վարդան Հարությունյանի «կռուտիտը». ինչպես են իրականում ներկրվել ադրբեջանական խնձորները
Մայիս 12 10:41 2017

«ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական խնձորի ներկրման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել, եւ այս պատմությունը կարող է հետաքրքիր շարունակություն ունենալ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ մաքսանենգ, ՊԵԿ աշխատակիցներին կաշառելու ճանապարհով ապրանք ներկրելը Բագրատաշենի անցակետում սովորական երեւույթ է՝ սկսած Արմեն Ավետիսյանի ՊԵԿ նախագահ աշխատած ժամանակներից: Եվ այս դեպքն այդքան հնչեղություն չէր ստանա, եթե ապրանքը չլիներ ադրբեջանական ծագման մասին հավաստող տուփերի մեջ:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է «ադրբեջանական խնձորի գործը» իր վրայից մաքրելու համար հասարակ տեսուչների պատժել այն դեպքում, երբ այդ անցակետում կատարվող անգամ ամենաչնչին տեղաշարժից ՊԵԿ նախագահը տեղյակ է: Վերջին տարիներին ԵՄ դրամաշնորհով գերհագեցած տեխնիկական սարքավորումներով հիմա հնարավոր է ամեն ինչ տեսնել Երեւանում։ Այսինքն՝ ադրբեջանական խնձորն ու օրինական եւ ապօրինի մնացած ապրանքներն արդեն մի քանի տարի շարունակ անցնում են Բագրատաշենի անցակետը Երեւանի ՊԵԿ կենտրոնական գրասենյակում հետեւող աչքի առաջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...