Շվեյցարիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի հյուպատոսարանի վրա


Շվեյցարիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի հյուպատոսարանի վրա
Հունվար 19 11:34 2017

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հարձակում է տեղի ունեցել թուրքական հյուպատոսության շենքի վրա, այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը՝ հղում անելով Ցյուրիխի քաղաքային ոստիկանության պաշտոնական կայքին:

Անհայտ անձինք այս գիշեր հրավառության համար նախատեսված պայթուցիկ սարքեր են բաց թողել հյուպատոսության շենքի ուղղությամբ:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:



loading...