«Հայկական ժամանակ». Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի


«Հայկական ժամանակ». Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի
Հունվար 19 11:26 2017

«Կառավարության հինգշաբթի կայանանք նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կառավարության որոշման մի նախագիծ, որով Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի։ Այս որոշումից հետո պետք Է երկու երկրների կառավարությունները ստորագրեն համաձայնագիր վիզային ռեժիմը վերացնելու մասին։ ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն Է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ-ի կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնության տալու մասին» կառավարության որոշման նախագծին։ ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում էլ որոշում կայացվեց, որ ԱՄԷ Դուբայ քաղաքում Հայաստանը հյուպատոսություն պետք է ունենա։ Սերժ Սարգսյանն էլ երեկ ստորագրել է համապատասխան հրամանագիր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։