Նար-Դոսի փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին. կան վիրավորներ


Նար-Դոսի փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին. կան վիրավորներ
Հունվար 19 11:08 2017

Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E class» մակնիշի 34 FL 770 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ռոստոմի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող չշահագործվող խանութի պատին. վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Փրկարարները վարորդ Պ. Հ.-ին և ուղևոր Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: