«Հրապարակ». Հովհաննես Հովսեփյանի քրոջն ազատել են ծննդատան տնօրենի պաշտոնից


«Հրապարակ». Հովհաննես Հովսեփյանի քրոջն ազատել են ծննդատան տնօրենի պաշտոնից
Հունվար 19 10:52 2017

«Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածածին» ծննդատունը, որպես հիմնարկ, լուծարվում Է։ Այն միանալու Է Շենգավիթի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին։ Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարությունից։ 2 բուժհաստատությունները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն Էլ հայտնեց մեզ, որ ներկայումս 2 հիվանդանոցները վերակազմավորման փուլում են, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը կղեկավարի նոր հիմնարկը։ Հիշեցնենք, որ տարեվերջին «Սուրբ Աստվածածին» ծննդատանը ծանր, ճգնաժամային իրավիճակ Էր։ Աշխատողներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում, հիվանդանոցում ցուրտ էր, չկար ջեռուցում, ծննդատան համար անթույլատրելի պայմաններ էին։ Այս մասին մեզ պատմել էին բուժհաստատության աշխատակիցները, բայց ծննդատան տնօրեն Ջեննի Հովսեփյանն անհասանելի էր։ Նրա հետ հաջողվեց խոսել երեկ։ Ջեննի Հովսեփյանը, որը ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի քույրն է, երեկ դժվարությամբ, բայց պատասխանեց մեր որոշ հարցերին։

- Ասում են, ձեր հիվանդանոցը լուծարման գործընթացում է, Դուք ազատվել եք աշխատանքից։

- Ոչ, նման բան չկա, ես պարզապես արձակուրդի մեջ եմ։ Հնարավոր է վերափոխումներ լինեն, բայց եթե ձեզ որևէ բան է պետք, գրավոր ուղարկեք, գրավոր կպատասխանեն։

- Դո՞ւք պետք է գրավոր պատասխանեք։

- Իմ փոխարինողը ձեզ կարող է գրավոր պատասխանել, ես հիմա արձակուրդի մեջ եմ։

- Չվճարված աշխատավարձերի մասով ի՞նչ կասեք։

- Նման բան չկա։

- Բայց աշխատողներն ասում էին, որ չեն ստանում։

- Դե, ուրեմն իրենցից էլ ճշտեք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



loading...