Հակառակորդը գնդակոծել է «Շանթ»-ի նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է (լուսանկարներ)


Հակառակորդը գնդակոծել է «Շանթ»-ի նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է (լուսանկարներ)
Մայիս 11 11:08 2017

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Հավելյալ մանրամասները`Հորիզոնի թողարկումներում:

Այս մասին տեղեկացնում են Շանթ հեռուստաընկերությունից: