1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Թո՛ղ 2017թ. Հայատանում արտագաղթին փոխարինի ներգաղթը

Armday.am-ը շարունակում է ամփոփել անցնող տարին: Այս շարքում կներկայացնենք տարբեր ոլորտի ներկայացուցիչների տեսակետները ավարտվող տարվա վերաբերյալ: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը, եւ որոնք էին հիմնական բացթողումները:

 Անցնող՝ 2016 թվականը կառուցողական է համարում «Նաիրի ՍՊԱ Ռեզորթս» հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրեն Կորյուն Իսպիրյանը: Armday.am-ի հետ զրույցում ամփոփելով ավարտվող տարին Կորյուն Իսպիրյանը հատկապես կարեւորեց ստեղծված եւ հյուրանոցային համալիրների շարքում իր ուրույն տեղն ունեցող «Նաիրի ՍՊԱ Ռեզորթս» հյուրանոցային համալիրը: «Տարին կառուցողական էր, քանի որ ստեղծվեց այս համալիրը, ապահովելու համար մեր ժողովրդի լիարժեք և հարմարավետ հանգիստը, և որ ամենակարևորն է, այն կառուցվեց հենց հայրենիքում, ներդրում կատարվեց Հայաստանում»,- ասաց Իսպիրյանը: Տարվա կարեւոր իրադարձություններից Կորյուն Իսպիրյանն առաձնացրեց ապրիլյան քառօրյա պատերազմը: «Ապրիլյան պատերազմը անջնջելի ցավալի հետք թողեց մեր ժողովրդի վրա, ցավոք ունեցանք կորուստներ, թշնամուն ապացուցելով, որ հայ ժողովուրդը միասնական է: Պետք է համախմբված լինենք և միասին դիմակայենք բոլոր մարտահրավերներին , աջակցենք ամենքս մեր մասով ու մեր կարողությունների չափով: Կարծում եմ յուրաքանչյուրս ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հետագա ամիսներին ցույց տվեցինք, որ կանգնած ենք մեր բանակի, հայ զինվորի կողքին»,- ասաց հյուրանոցային համալիրի տնօրենը, հավելելով, որ հյուրանոցի անձնակազմը մի քանի օր իրենց հարկի տակ հյուրընկալել էր վիրավոր զինծառայողներից մի քանիսին, փորձելով այդ կերպ գոնե փոխհատուցել նրանց այն խաղաղության պահպանման համար, որի կրողը յուրաքանչյուրս ենք: «Մաղթում եմ առողջության, խաղաղության, համալրումների և նորանոր ձեռքբերումներով լի հաջողակ տարի: Միակ ցանկությունս՝ բոլոր ներդրումները հայրենիքում կատարվեն, հանուն հայրենիքի զարգացման, հանուն մեր երեխաների կայուն ապագայի»,- ամանորյա իր մաղթանքով կիսվեց Իսպիրյանը, եզրափակելով ցանկանում է, որ Հայաստանը դառնա բոլոր հայերի հավաքատեղին, եւ որ Հայաստան պետությունը դառնա իրավամամբ բոլորի հայրենիքը, հայրենիք, ուր միշտ վերադառնում են:

Պատմաբան Դիաննա Շահբազյան

 «2016 թվականը բարդ էր ոչ միայն ինձ, այլեւ ողջ հայ ժողովրդի համար: Ապրիլյան քառօրյա պատերազմտ ամենամեծ ցավալի իրադարձությունն էր, որը մեծ հետք է թողել բոլորիս կյանքում»,- Armday.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին նշեց Դիաննա Շահբազյանը: Վերջինս մաղթում է, որ հաջորդ տարի խորհրդանշվի որպես հաջողությունների եւ նորանոր ձեռքբերումների տարի: Դիաննա Շահբազյանը ցանկանում է, որ 2017 թվականին խաղաղություն տիրի:

 Լրագրող Ռոզա Հովհաննիսյան

«Անցնող տարին Հայաստանի համար տարբեր տեսանկյուններից վատ եմ որակում: Վատ իրադարձությունների հիմքը դրվեց հենց ապրիլից՝ քառօրյա պետերազմով: Մեծ ու անդառնալի կորուստներ ունեցանք: Տարվա ընթացքում ներքին իրավիճակն անկայունացավ, իրադարձությունները զուգորդվեցին քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնություններոով: Տարին փակում են տնտեսական վատ ցուցանիշներով, այսինք՝ որևէ զարգացում հնարավոր չեղավ ապահովել, ավելին, ունեցանք կորուստներ և անկայունություն»,- Armday.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին նշեց Ռոզա Հովհաննիսյանը: «Հաջորդ տարվա համար առաջին հերթին խաղաղություն պետք է ցանկանալ, հետո բերեկեցություն, երկրի վիճակի լավացում: Թե որքանով հնարավոր կլինի դա ապահովել, ցույց կտա ժամանակը»,- ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքագետ Ռոբերտ Զաքարյան

 «Տարին բավականին բեկումնային էր բոլոր առումներով։ Կառանձնացնեմ հատկապես «սահմանադրական բարեփոխումները», ապրիլյան ակտիվ մարտական գործողությունները, «Սասնա Ծռեր» ֆենոմենը, Հալեպի անցումը կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- տարին ամփոփելիս ասաց քաղաքագետը: Ռոբերտ Զաքարյանի ամանորյա մաղթանքը հետեւյալն էր. «Հաջորդ տարվա համար մաղթում եմ բոլորիս խնդիրների անցնցում լուծում, ֆինանսական բարեկեցություն թե՛ անհատներին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Իմ գլխավոր ցանկությունն է տեսնել Հայաստանում խորը համակարգային փոփոխություններ»։

Ժողովրդական երգիչ Էդգար Գեւորգյան

 Անցնող տարին ոչ բարենպաստ է համարում ժողովրդական երգիչը: «Միայն ապրիլյան դեպքերը բավ ական էին, որպեսզի համարենք կորուստներով լի, չնայած մենք ցույց տվեցինք, որ անպարտ ենք ու ամուր կանգնած մեր սահմաններին»,- ասաց Էդգարը, հույս հայտնելով, որ գալիք տարին կլիների վերելքերի տարի: «Մաղթում եմ մեր իշխանություններին խոհեմություն, ամուր կամք եւ այնպիսի ուժ, որ կարողանան իրենց տարիների թույլ տված սխալները ուղղեն եւ հպարտ հային ապահով են արժանավայել կյանք»,- ամանորյա իր մաղթանքով կիսվեց երգիչը, հավելելով, որ Հայաստան պետությունում արտագաղթին կփոխարինի ներգաղթը: «Սա իմ ամենամեծ երազանքն ու մաղթանքն է»,- անկեղծանում է Էդգար Գեւորգյանը:

Քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյան

 «Անցած տարվա համար մեկ ցավալի իրադարձությունը դա թշնամու կողմից կարճատև պատերազմի վերսկսումն էր , որի արդյունքում ունեցանք տարածքային կորուստներ , ավելի ցավալին էլ դա շուրջ 100- ից ավել թանկ ու անվերադարձ մարդկայինն կորուստներն էին ։Երկրորդը դա Սասնա Ծռերի ՊՊԾ գնդի գրավումն էր, որը նորից արթնացրեց մարդկանց թմբիրից ու դուրս հանեց փողոց ։Արդյունքում մենք տեսանք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի քաղաքական դիրքորոշումը , որը բացառությամբ մի քանիսի զրո էր ։ Արդյունքում ունեցանք նոր քաղհալածյալներ , քաղբանտարկյալներ և ռազմագերիներ (ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ Անդամները)»,- ամփոփելով անցնող տարին նշեց Արամ Մանուկյանը:

«Ամենամեծ ցանկությունն ու մաղթանքը հաջորդ տարվանից այն է , որ վերջապես մեր ազգը ազատվի մեր երկիրը բռնազավթած , թալանող ու դատարկող հանցավոր իշխանություններից և էլ երբեք չունենանք քաղբանտարկյալներ։ Թերևս այսքանը»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Արամ Մանուկյանը:

Փայլակ Ֆահրադյան

 

loading...
Պատգամավորի օգնականը ինքնասպան է եղել դստեր գ... Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղ... Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային հ... Վե՛րջ տանք ընտրակեղծիքներին. տեսանյութ «Հաց բերողին սպանել են». միջադեպ Գյումրիում՝ ... Շիրակի մարզում նախատեսվում է 41 միլիոն դոլարի... Մաշտոցի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. կ... Սերժ Սարգսյանը կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշի... Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել ... 11 բան, որ տղամարդիկ կցանկանային ասել կանանց Մարզանքներ աչքերի համար Ալբանիայում Թրամփի անունով փողոց է անվանակոչվ... 7 բան, որ պետք է գաղտնի պահել Մի քանի նշան, որ կախվածություն ունես բջջային ... Մխիթարյանը 2 անգամ ավելի թանկ է Ղազախստանի ամ... Իսպանուհին իր այգում 3-աչքանի անհայտ էակ է հ... «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայացնում է... Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքո... Ինչպես փափկեցնել կրունկները Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ո... Ֆիլիպինների խանութներից մեկում տղամարդը նռնակ... Շքեղ Mercedes AMG S63՝ Mansory-ից. ներկայացվե... Մոսուլում փլված շենքի տակից ավելի քան 60 զոհի... Ինչպե՞ս հաղթահարել այն ցավը, երբ սիրածդ մարդը... Իրանը հայտարարել է ամերիկյան 15 ընկերությունն...