«Փաստ». Իշխան Զաքարյանը կզրկվի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից


«Փաստ». Իշխան Զաքարյանը կզրկվի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից
Հունվար 19 09:50 2017

«Փաստ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից է եւ ավելացրեց. «Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»: Իշխան Զաքարյանը միաժամանակ որոշել է մնալ Վերահսկիչ պալատի նախագահ:

Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Իշխան Զաքարյանին առաջիկա օրերին կազատեն աշխատանքից: Նրան չեն հանդուրժի ոչ թե վերոհիշյալ հայտարարության համար, այլ խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնարկները թողած, համեմատաբար մաքուր դաշտում գործող «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» նկատմամբ «նայեզդ» անելու եւ նյութերը դատախազություն ուղարկելու համար:

ՏՏ ոլորտի մասնագետների պնդմամբ` Ի. Զաքարյանը կառավարության եւ առաջընթաց արձանագրած այս ոլորտի դեմ է դուրս եկել եւ փորձում է խանգարել նաեւ քաղաքական նպատակներով: Նրա քաղաքական հայտարարությունից հետո շատերն են այս համոզմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...