«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը ներկայացված չի լինի հաջորդ խորհրդարանում


«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը ներկայացված չի լինի հաջորդ խորհրդարանում
Հունվար 19 09:37 2017

«Ամենայն հավանականությամբ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, Աժ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում։ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել Է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաև ՀՀԿ ռեյտինգային ցուցակում։ Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու Է մյուս գեներալ-պատգամավորը՝ Սեյրան Սարոյանը։ Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է։ Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ Է տրվելու, առայժմ հայտնի չէ։ Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



loading...