«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ է հանդիպելու կուսակիցների հետ


«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ է հանդիպելու կուսակիցների հետ
Հունվար 19 09:32 2017

««Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ է հանդիպելու կուսակիցների հետ։ Ենթադրվում է, որ այս նիստում որոշվելու է ընտրություններին մասնակցելու ձևաչափը։ Վարչությունում վստահ են,, որ այլ տարբերակ չի կարող լինել, քան դաշինքով մասնակցությունն է, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի միանալ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններից կազմված դաշինքին, որը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին «Ժառանգությունում» խորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ էր եղել ընտրություններին լայն դաշինքով մասնակցելուն։ Հիմնական փաստարկն այն է, որ «Ժառանգությունը» նախ կորցրել է նախկին վարկանիշը, ինչպես նաև մեծ ռեսուրսներ չունի։ Այս տեսակետին կտրականապես դեմ է Զարուհի Փոստանջյանը, իսկ Անահիտ Բախշյանն արդեն հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Չի բացառվում, որ այսօրվա այդ որոշումից հետո էլ կուսակցությունից դուրս եկողներ լինեն։ Թեև լավատեղյակներն ասում են, որ այսօր «Ժառանգության» իրական անդամեերի թիվը մեկ-երկու տասնյակից չի անցնում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։