«Հրապարակ». ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է


«Հրապարակ». ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է
Հունվար 19 09:29 2017

«Որքան Սերժ Սարգսյանը չի շտապում բացել նախընտրական խաղաքարտերը, նույնքան ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է։ Դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակի առաջին համարը։ «Բա ո՞ւմ համար ենք աշխատելու՝ Վիգենի՞, Արմենի՞»,– դժգոհում են ՀՀԿ-ականները։ Լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը չի առաջադրվելու ռեյտինգայինով, կարծես հաստատվում են, նաև տեսակետ կա, որ Գագիկ Շառուկյանի վերադարձը խառնել է նաև Արգամիչի պլանները, և հնարավոր է նա անգամ հայտարարի, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ։ Ի դեպ, ոչ պակաս տվայտանքների մեջ են նաև մնացյալ ՀՀԿ-ական օդիոգները։ Նրանց մեջ ամենանեղացածը Մհեր Սեդրակյանն է, որի որդու ճակատագիրը, ի տարբերություն Արգամ Հովիկիչի (վերջինս Արարատում առաջադրվելու է ռեյտինգայինով), հայտնի չէ, ըստ որոշ խոսակցությունների, նրան չեն առաջադրելու։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։