Ճիշտ դիրքը լիարժեք քնի գրավականն է


Ճիշտ դիրքը լիարժեք քնի գրավականն է
Հունվար 19 00:49 2017

Կախված այն հանգամանքից, թե ինչպիսին է անկողինը, կարելի է եզրակացնել գիշերային հանգստի որակը: Այդ մասին գիտեն բելորը, և շատերը կարծում են, որ հարմար ասելով` նկատի ունեն փափուկ անկողին:

Մեզանից ոչ մեկին պետք չէ սովորեցնել, թե ինչպես պետք է քնել: Սակայն գիտնականները զգուշացնում են. եթե քնած մարդու ողնաշարը ճիշ դիրքով չի լինում, խոսել ուժերի որակյան վերականգնման մասին իմաստ չունի:

Այսօր անկողին ընտրելու մեծ հնարավորություններ կան, որոնք համապատասխանում են օրգանիզմի պահանջներին: Քնելու վայրը պետք է հարմար լինի ցանկացած դիրքով պառկելիս: Սակայն պետք է նկատի ունենալ, որ բոլորովին էլ փափուկ անկողինը չէ լավ քնի գրավականը, այլ հակառակը:

Շատ կարևոր է քնելու դիրքը: Լավագույնը աջ կողքի վրա քնելն է, ոտքերը` մեկը մյուսի վրա, իսկ ձեռքի ափը կարելի է դնել գլխի տակ: Այդ դիրքն առանձնապես հարմար կլինի նրանց համար, ովքեր ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեն:

Շատերը սիրում են քնել փորի վրա: Այդ դեպքում պետք է փորի կողմից բարձ դնել, որպեսզի ճնշում չգործադրվի ողնաշարի վրա: