Նևադայի թաքնված գանձը` Գեյզեր Ֆլայ. (լուսանկարներ)


Նևադայի թաքնված գանձը` Գեյզեր Ֆլայ. (լուսանկարներ)
Հունվար 18 20:39 2017

Գեյզեր Ֆլայը արհեստական երկրաջերմային գեյզեր է: Գտնվում է ԱՄՆ Նևադա նահանգի հյուսիսարևմտյան հատվածում: Այս գեյզերը Նևադայի ամենատեսարժան վայրերից է համարվում, սակայն քիչ հայտնի է նույնիսկ տեղաբնակների շրջանում:

Գեյզերը միանգամայն պատահաբար է ստեղծվել: 1916 թ.-ին ցանկացել են ջրհորի համար փոս փորել, սակայն երկրաջերմային աղբյուր են գտել:

 

1964 թ.-ից եռացող ջուրը սկսել է դուրս ժայթքել՝ ջրի մեջ լուծվող հանքային աղերից անսովոր լանդշաֆտ ձևավորելով:

Գեյզերի պատերը շարունակում են բարձրանալ, և այժմ հասնում են 1,5 մետրի:

Ֆլայը ժայթքում է երեք շատրվաններով: Նրա գունավորումը պայմանավորված է հանքային աղերով, ջրիմուռներով և ցիանոբակտերիաներով: