Ուկրաինան պատրաստ է ընդունել Ղրիմում ազատազրկում կրող ուկրաինացի բանտարկյալներին


Ուկրաինան պատրաստ է ընդունել Ղրիմում ազատազրկում կրող ուկրաինացի բանտարկյալներին
Հունվար 19 00:34 2017

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել Ղրիմում պատիժ կրող ուկրաինացի բանտարկյալներին ընդունելու պատրաստության մասին.

«Նախորդ շաբաթվա ընթացքում՝ ուրբաթ, ուկրաինական կողմը մեզ հղեց ԱԳՆ-ի իր նոտան՝ նշելով, որ պատրաստ է ընդունել 16 ուկրաինացի բանտարկյալներին, որոնք ազատազրկում են կրում իր տարածքում։ Դա արդեն այն քայլ է, որն անկասկած դրական քայլ է դեպի առաջ»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ուկրաինական կողմը հրաժարվւմ է ներկայացնել այն ռուսաստանցիների ցուցակը, որոնք ազատազրկում են կրում Ուկրաինայում, այդ թվում նաև քաղաքական դրդապատճառներով։



loading...