Սխալներ, որոնք շատակերության են դրդում


Սխալներ, որոնք շատակերության են դրդում
Հունվար 19 00:08 2017

Եթե հաց ուտելուց հետո չափազանց հագեցած և փքված եք զգում, ապա ժամանակն է, որ ձեր սովորությունների մեջ որոշակի փոփոխություններ մտցնեք:

Ներկայացնում ենք սխալներ, որոնք թույլ եք տալիս օրվա ընթացքում, որոնք էլ ձեզ ստիպում են շատ ուտել.

Նախաճաշը բաց եք թողնում. բանն այն է, որ առավոտյան նախաճաշը բաց թողնելու հետևանքով սնվելիս չափազանց շատ եք ուտում:

Ինչ-որ գործով զբաղվելու ընթացքում անընդհատ ուտում եք. երբ ձեր ուղեղը զբաղված է լինում ինչ-որ գործով, այդ ժամանակ որևէ բան ուտելիս ուղեղը հոգեցվածության մասին որևէ ազդակ չի ստանում:

Ուտելիս չեք հետևում ձեր կերակրաչափին. առողջ սնվելու համար պարտադիր պայման է հետևել ընդունվող կերակրի չափերին: Երբեք մի սնվեք տարայից կամ ընդհանուր կաթսայից, քանի որ այդ դեպքում չեք կարողանում կառավարել օգտագործված սնունդի չափը:

Չեք տարանջատում քաղցի և ծարավի զգացումները. շատ հաճախ ծարավի զգացումն ընկալվում է որպես սովի զգացում, ուստի, դրանից խուսափելու համար, եթե նոր եք հաց կերել և ձեզ թվում է, որ քաղցած եք, ապա ջուր խմեք և մոտ 20-30 րոպե:

Մեծ ափսեներով և բաժակներով սնվելը. բանն այն է, որ այն դեպքում, երբ ձեր ափսեն և բաժակը մեծ են լինում, ապա կերակրաչափը չափազանց փոքր է լինում, քան իրականում, ուստի ձեզ թվում է, որ դուք քիչ եք ուտում, բայց իրականում չափազանց շատ եք ուտում: