Ֆենեկ աղվեսի մասին (լուսանկարներ )


Ֆենեկ աղվեսի մասին (լուսանկարներ )
Հունվար 18 23:46 2017

Ֆենեկ աղվեսը հայտնի է իր մեծ ականջներով, որոնք բարձ ջերմաստիճանը մեղմելու համար են: Չնայած այս աղվեսն աշխարհում ամենափոքրն է՝ նրա ականջները, մարմնի չափերի հետ համեմատ, ամենամեծն են:

Տեսակը դասակարգվում է որպես «փոքրիկ, վայրի, էկզոտիկ աղվես»: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը կարծում է, որ սա աղվեսների տարատեսակների մեջ միակն է, որ կարելի է պահել տնային պայմաններում: Այդ իսկ պատճառով շատերն իրենց տներում պահում են այս փոքրիկ հրաշալի կենդանուն:

 

Այս աղվեսն իր չափերով փոքր է կատվից: Հասակը 22 սմ է, մարմնի երկարությունը՝ 40 սմ, պոչը՝ 30 սմ: Քաշն ընդամենը 1,5 կգ է, իսկ ականջների չափերը հասնում են 15 սմ-ի: