Տնտեսական աճը պետք է կրիտիկական կետի հասնի, որ փոփոխությունները տեսանելի լինեն. վարչապետ


Տնտեսական աճը պետք է կրիտիկական կետի հասնի, որ փոփոխությունները տեսանելի լինեն. վարչապետ
Մայիս 9 12:53 2017

Հայաստանում տնտեսական աճը պետք է կրիտիկական կետի հասնի, որ որակական փոփոխությունները տեսանելի լինեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե եթե աճ է լինում, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում, Կարապետյանը պատասխանեց, թե չի կիսում այդ կարծիքը։

Հարցին, թե ինչո՞ւ է հանրապետականն անընդհատ հաղթում, եթե այդ աճը չի զգացվում, վարչապետն արձագանքեց. «Դուք ընտրողներին հարցրեք»։

Դիտարկմանը, թե ընտրողը չի կեղծում, հանրապետականն է կեղծում, Կարապետյանն ասաց.  «Ինչ գիտե՞ք»։

Արձագանքին, թե ուսուցիչների ձայնագրությունները ապացույց չե՞ն Ձեզ համար, Կարապետյանը նկատեց. «Ուսուցիչների ձայնագրությունները հետաքննվում են»։



loading...