Պուտինը Մերկելի ու Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը


Պուտինը Մերկելի ու Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
Հունվար 18 23:40 2017

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը, այդ թվում նաև 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Բեռլինում «նորմանդական ճակատի» գագաթնաժողովի արդյունքները։

Կողմերը դժգոհություն են հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման համատեքստում տիրող ընդհանուր վիճակից, ինչը մասնավորապես վերաբերում է Դոնբասի շփման գծի երկայնքով իրավիճակի սրմանը։

Հունվարրի 16-ին էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Մերկելի ու Օլանդի հետ, և քննարկել է մինսկյան պայմանավորվածությունների գործարկման «ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքների շարունակումը։