Ասանժը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին


Ասանժը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին
Հունվար 18 22:54 2017

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջուլիան Ասանժի փաստաբան Մելինդա Թեյլորը հայտարարել է, որ իր հաճախորդը չի հրաժարվում ԱՄՆ-ին արտահանձնվելու մասին իր խոսքերից, եթե մեղմացվի WikiLeaks-ի տեղեկատու Չելսի Մենինգի պատիժը։

Թեյլորը հավելել է, որ դրա համար Ասանժին անհրաժեշտ է պաշտպանել անարդար հետապնդումից. «Օբամայի երեկվա որոշումն առաջին քայլն էր ճիշտ ուղղությամբ։

Սակայն մեզ անհրաժեշտ են հավաստիացումներ, որ կպահպանվեն Ասանժի հիմնարար իրավունքները։ Օբաման դեռ ներում չի շնորհել Սնոուդենին և դեռ հետաքննում է WikiLeaks-ի դեմ գործը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման մեղմել է Չելսի (ավելի վաղ Բրեդլի) Մենինգի դատավճիռը, որը 35-ամյա ազատազրկում է կրում Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար։ ԱՄՆ նախագահն էականորեն կրճատել է նրա ազատազրկման ժամկետը, և Մենինգը կարող է ազատության մեջ հայտնվել արդեն ընթացիկ տարվա գարնանը։