Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է շնչառական խնդիրների պատճառով


Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է շնչառական խնդիրների պատճառով
Հունվար 18 22:46 2017

ԱՄՆ-ում հիվանդանոց է տեղափոխվել երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինչպես տեղեկացնում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով նրա պաշտոնական ներկայացուցիչներին, նրա հոսպիտալացման պատճառը շնչառության հաճախականությունը:

Ինչպես վերջիններս նշել են, Սպիտակ տան նախկին ղեկավարին, ով անցյալ տարվա հունիսին տոնել է 92-ամյակը, հիվանդանոց տեղափոխելու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Նրան տեղափոխել են Հյուսթոնի հիվանդանոցներից մեկը:

Հաղորդվում է, որ Բուշ ավագը, ով ԱՄՆ-ի նախկին նախագահներից ամենատարեցն է, կկարողանա տուն վերադառնալ մի քանի օրից: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ջին Բեքերի խոսքով` նա իրեն լավ է զգում:

ԱՄՆ-ի 41-րդ նախագահի մոտ Պարկինսոնի հիվանդություն է առկա, ինչի պատճառով նա հատուկ սայլակով է տեղաշարժվում:

Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին: Մինչ այդ, Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: