Բժիշկները 3 շաբաթով կնոջ ձեռքը ձկան կաշվի մեջ դրեցին. արդյունքն ապշեցնում է


Բժիշկները 3 շաբաթով կնոջ ձեռքը ձկան կաշվի մեջ դրեցին. արդյունքն ապշեցնում է
Հունվար 18 22:36 2017

Բրազիլիայի Ռուսաս քաղաքից 36-ամյա մատուցողուհի Մարիա Ինես Կանդիդո դա Սիլվային այլանդակել էր պայթած գազի բալոնը: Դեպքը կնոջ պարանոցի և ձեռքերի վրա հսկայական այրվածքներ էր թողել:

Այդ վիրաճում Մարիան առանց մտածելու համաձայնվել է բժիշկների առաջարկին: Բժիշկները մտադիր են եղել նրա վերքերը փորձել բուժել նախկինում երբեք չկիրառված միջոցով:

Այրվածքների շուտափույթ բուժման համար նրանք նախատեսել են ձկան կաշի օգտագործել:

Այսօր Մարիան հիշում է, որ այդ սարսափելի օրերին պատրաստ էր ամեն ինչ անել տառապանքը մեղմացնելու համար:

Այն ժամանակ կինը դեռ չէր հավատում, որ այրվածքների հետևանքները կհաջողվի արդյունավետորեն վերացնել: Մարիան միակը չէ, ում բժիշկներն օգնել են իրենց մեթոդով:

Տեսնելով, որ ձկան կաշին իսկապես օգնում է, բժիշկները դրանով ևս 50 մարդու վերք են մշակել:

Այրվածքների բուժման համար մասնագետներն օգտագործել են թիլապիայի կաշի:

Այն օգտագործելուց առաջ մշակում են՝ հեռացնելով թեփուկները, մկանային մանրաթելերը և տոքսինները:

Այդ գործընթացի շնորհիվ մարդը ձկից որևէ հիվանդությամբ չի վարակվի:

 

Մշակումը վերացնում է նաև ձկան բնորոշ հոտը: Արդյունքում ստացված 10-20 սմ երկարությամբ կաշիները պահում են հատուկ սառնարաններում: Այնտեղ դրանք կարող են մինչև երկու տարի մնալ:

 

Կնոջ դեմքին, պարանոցին և ձախ ձեռքին բժիշկները 11 օր ձկան կաշի են դրել: Աջ ձեռքի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է եղել, վերքերն ավելի խորն են եղել:

Աջ ձեռքի դեպքում 20 օր է անհրաժեշտ եղել:

 

Յուրահատուկ ծածկույթը օրը մի քանի անգամ փոխվել է: Ձկան սպիտակուցն անփոխարինելի դեր է ունեցել Մարիայի վերքերի բուժման համար:

Ստորև ներկայացված հոլովակում կարող ես տեսնել՝ ինչպես է անցել բուժումը:

 

Այսօր ձկան կաշվի շնորհիվ Մարիան իրեն նախկինի պես է զգում:

Այրվածքներն այլևս չեն անհանգստացնում, կարող է նորմալ կյանքի վերադառնալ: