Ինչի՞ կարող է հանգեցնել կոֆեինի պակասը


Ինչի՞ կարող է հանգեցնել կոֆեինի պակասը
Հունվար 18 22:32 2017

Կոֆեինի օգտագործման խանգարումները տեղի են ունենում այն պարագայում, երբ մարդ օրվա ընթացքում չի ընդունում իր համար սովորական կոֆեինի պաշարը:

Մարդու վարքածի վրա այն արտահայտվում է անհանգստություն և տագնապի զգացողություն առաջացնելով: Նմանատիպ խանգարումը կարող է նաև տեղի ունենալ, երբ մարդ որոշի քչացնել սուրճի ամենօրյա օգտագործման ծավալները: Իրականում, ձեզ կարող է թվալ, թե կոֆեին մարդ ստանում է միայն սուրճի օգտագործման հետևանքով, սակայն կոֆեին պարունակում են նաև թեյը, գազավորված ըմպելիքները, շոկոլադը, առանց բժշկի դուրսգրման վաճառվող դեղամիջոցները: Ուստի, կոֆեինի օգտագործման խախտումներից խուսափելու համար օրական աշխատեք առավելագույնս 400մգ. սուրճ օգտագործել: