Իսրայելը մշակել է միջին հեռահարության ՀՕՊ-ի նոր համակարգ


Իսրայելը մշակել է միջին հեռահարության ՀՕՊ-ի նոր համակարգ
Հունվար 18 22:26 2017

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ իսրայելական Israel Aerospace Industries պետական ընկերությունը մշակել է ABISR միջին հեռահարության նոր զենիթահրթիռային համալիր, որն արդեն անցել է 10 փորձարկում։

Ընդգծվում է, որ այն հանդիսանում է Barak համակարգի կրտսեր տեսակը։ ABISR-ի մշակման աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին։ Նրա զենիթային հրթիռի հեռահարությունը կազմում է մինչև 35 կիլոմետր։

Համալիրն արդեն իսկ պատրաստ է զանգվածային արտադրության համար։ Թեև ABISR-ը ներկայանում է որպես գլխավորապես ցամաքային շարժական համալիր, սակայն կարող է օգտագործվել նաև որպես ծովային համալիր։ Նրա հրթիռն ունի կորպուսի նույնպիսի երկարություն ու տրամագիծ, ինչպիսին որ Barak LR զենիթահրթիռային համալիրի պարագայում է, սակայն հրթիռի մեկնարկային քաշը նվազեցված է։